Մենք հասկանում ենք, որ անգամ խանութների վերաբացումից հետո բավականին անհարմար է այս պայմաններում ֆիզիկապես այցելել խանութ-սրահներ։ Կամ միգուցե Դուք ապրու՞մ եք Հայաստանից կամ Երևանից դուրս և չեք պլանավորում այցելել Երևան մոտակա ժամանակներս, սակայն ունեք խորհրդատվության և գնումների կարիք մեր ապրանքանիշից։ Մենք գտել ենք դրա լուծումը և առաջարկում ենք վիրտուալ ճանապարհորդություն և խորհրդատվություն մեր բանիմաց խորհրդատուների հետ։ Նրանք պատրաստ են ոչ միայն առաջարկել մեր ոճային զարդերը, այլ նաև խոսել այժմյան նորաձևության միտումների մասին, օգնել համադրել զարդերը Ձեր հանդերձի հետ։


Ինչպե՞ս պայմանավորվել

Պարզապես անհրաժեշտ է զանգահարել 00374 55601701 կամ 00374 41601701 հեռախոսամարներով՝ նույն պահին անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար կամ ամրագրել նախընտրելի ժամ ու օր' օգտագործելով կապի միջոցներ՝ what’s up, viber, zoom: Դուք անգամ կարող եք նամակ գրել մեզ' նախօրոք Ձեր նախընտած ոճի, գնային սանդղակի և գունային գամմայի զարդերը պատրաստելու համար։

Ոճավորում

Տեսակապի ընթացքում հնարավոր կլինի համադրել զարդերը, իմանալ դրանց առանձնահատկությունների մասին, տեսնել շարժվող մասնիկները և հստակ հասկանալ, թե որ զարդը ավելի կհամապատասխանի Ձեր պահանջին։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Դուք լիովին զգաք Ձեզ ինչպես մեր խանութ-սրահում: 

Նվերների ընտրություն
Վստահելով մեզ Ձեր նվերի ընտությունն ու ընտրելով մեր ապրանքանիշը՝ մենք կապահովենք դրա ընտրության, վաճառքի և առաքման ամբողջ գործընթացը։


Ինչպե՞ս վճարել

Դուք կարող եք վճարել կանխիկ՝ առաքման ժամանակ, ինչպես նաև վճարել առցանց՝ հաշվեհամարին փոխանցմամբ, idram, PayPal, բանկային քարտերի վճարման համակարգեր։

Առաքում

Մենք առաջարկում ենք անվճար առաքում Երևանում, ՀՀ և ԱՀ ողջ տարածքում։

Եթե Դուք ապրում եք Երևանում, ապա առաքանին կստանաք Ձեր նշված հասցեում՝ Ձեր նախընտրած օրն ու ժամին։

Եթե Դուք ապրում եք Երևանից դուրս կամ ԱՀ-ում, ապա առաքանին կստանաք 3-7 աշխատանքային օրվա ընթացում։

Եթե Դուք արտերկում եք, կարող եք ծանոթանալ մեր առաման ծառայություններին և առաքման պայմաններ: Մենք առաքում ենք աշխարհի ցանկացած կետ:


Փոխանակում և հետ վերդարձ

Խնդրում ենք ծանոթացեք մեր փոխանակման և վերադարձի կանոններին: Նշենք, որ ըստ Ըստ ՀՀ օրենքի փոխանակման և հետ վերադարձի ենթակա չեն կիսաթանկարժեք և թանկարժեք մետաղներից և քարերից զարդերը:

հուլիս 20, 2020 — Tateossian London