Խորհուրդ ենք տալիս քնելուց առաջ կամ որևէ ֆիզիկական ակտիվություն անելիս հանել զարդերը: Որոշ քիմիական նյութերը, շրջակա միջավայրը հնարավոր է որակազրկեն զարդերը: Դրանց մեջ են մտնում, սակայն չեն սահմանափակվում հետևյալներով՝ քրտինք, օծանելիք, մաքրող նյութեր, քլոր, աղաջուր և արծաթի հղկում:

ԱՐԾԱԹ

Tateossian–ի բոլոր ապրանքատեսակները պատված են ռոդիումով:

Արծաթը հնարավոր է սևանա ժամանակի ընթացքում, սակայն դա ավելի շուտ կկատարվի, եթե արծաթից զարդը շփում ունենա օծանելքի, աղի օդի, ծծումբի, մաշկի քսուկների, մազերը հարդարող միջոցների, քլորի և մաշկի թթվայնության հետ: Դա նաև ուղղակիորեն կախված է կրողի մաշկի տեսակից և նրա խմանքի սովորույթներից: Այս իսկ պատճառով սևացումը չի հանդիսանում արտադրական դեֆեկտ: Որպեսզի կանխվի սևացումը և վերականգնվի զարդի փայլը, անհրաժեշտ է մաքրել հատուկ կտորով:

ՈՍԿԵՊԱՏ ԶԱՐԴԵՐ

Ոսկեպատ զարդերը չեն սևանում, սակայն ժամանակի ընթացքում քիմիական նյութերը, օծանելիքը, յուղերը, խոնավությունը կարող են որակազրկել զարդը: Խորհուրդ ենք տալիս դրանք մաքրել փափուկ կտորով կամ լվանալ տաք օճառաջրով՝ այնուհետև մանրակրկիտ չորացնելով այն: Խնդրում ենք զերծ պահել ամեն տեսակի քիմիական նյութերից, քանի որ դա կարող է հեռացնել ոսկեպատակ մակերեսը: Զարդերը պահելիս՝ խուսափեք քերծվածքներից, քիմիական նյութերից, բարձր ջերմաստիճանից և արևի ճառագաթներից:

ՄՈՄՈՊԱՏ ԶԱՐԴԵՐ

Մոմապատ պարանը բնականոն կերպով մաշվում է ժամանակի ընթացքում՝ կրելիս, ջրի հետ շփումից, քսուկներից և քրտինքից: Խորդուրդ ենք տալիս ժամանակ առ ժամանակ փոխել այն: Նման ծառայություն և պարանի այլ գույներ հասանելի են Tateossian-ում՝ բավականին մատչելի գներով: Ամեն տեսակի հարցումներով կարող եք դիմել մեր հաճախորդների սպասարկման կետրոն:

ՄԵԽԱՆԻԶՄ

Tateossian-ի մեխանիկական հավաքածուի մերտկոցները անհրաժեշտ է փոխել միայն մեր կողմից որակավորված, հեղինակություն ունեցող մասնագետների կողմից:

ԿԱՇՎԻՑ ԶԱՐԴԵՐ

Կաշին բնական նյութ է. դա կրելը և մաքրելը կարող է գունազրկել և թուլացնել այն: tateossian-ը չի կարող պատասխանատվություն կրել անփութության պատճառով առաջացած վնաստավծքների համար: Կաշվի մաշվածությունը կանխելու համար, խնդրում ենք, այն չլվանալ տնային մաքրող հեղուկերով: Եթե այն թրջվել է, ապա թողեք չորանա բնականոն ձևով: Հեռու պահեք տաքությունից և կրակից:

ԳԻՉՆԵՐ

Խորհուրդ ենք տալիս գրիչի միջուկները լիցքավորել Schmidt տեսակի միջուկներով, որոնք օգտագործվում է բոլոր Tateossian գրիչների համար: Schmidt տեսակի միջուկները կարելի է ձեռք բերել հեղինակություն վայելող գրենական պիտույքների մատակարարներից կամ խանութներից:

ՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ԱՊԱԿԻ

Մանրաթելային ապակին նուրբ և փխրում նյութ է, որին պետք է վերաբերվել խնամքով: Այս նյութը որպես այդպիսին դիմացկուն չէ, այդ իսկ պատճառով Tateossian-ը չի կարող կրել պատասխանատվություն՝ վնասների կամ կոտրվելու դեպքում:

Contact us

Address: Armenia, 0028, Yerevan, Kievyan St., 16

Mob: +37455601701