Թանգարանների միջազգային օրվանն ընդառաջ Tateossian- ը Ամստերդամի Վան Գոգ թանգարանի հետ համատեղ ստեղծել է թևնոցների և ճարմանդերի յուրօրինակ ու էքսկլյուզիվ հավաքածու, որտեղ արտացոլված են Վան Գոգի հանճարեղ ստեղծագործություններից պատկերներ:

Van Gogh Tateossian®

  

Այս յուրահատուկ թևնոցը ոգեշնչված է Վան Գոգի աշխարհահռչակ «Wheatfield with Crows/ Ցորենի դաշտը ագռավներով» ստեղծագործությունից' համեմված Թաթեոսյանական բարձրաճաշակ դիզայնով: Էքսկլուզիվ «Van Gogh Tateossian® braided leather» թևնոցը պատրաստված է բարձր որակի իտալական բնական կաշվից և թափանցիկ էմալապատ արծաթե փականից, որի վրա պատկերված է այս ստեղծագործությունից մի հատված:

Թևնոցները ներկայացված են կապույտ, շագանակագույն և սև գույնների մեջ:

Van Gogh Tateossian® leather multi-cord bracelet

  

Այս հատուկ դիզայնով թևնոցը ոգեշնչված է Վան Գոգին բնորոշ վրձնի հարվածներից և Թաթեոսյան բազմաշերտ թևնոցների դիզայնից: Այս արվեստի նմուշ հանդիսացող «Van Gogh Tateossian®» թևնոցը պատրաստված է իտալական բնական կաշվից, վաքսած պարանից և ռոդիումապատ պողպատից' ներկայացված կապույտ, շագանակագույն և սև-մոխրագույն երանգների համադրությամբ, իսկ մետաղի վրա փորագրված են Վան Գոգի վրձնի հարվածները:

Այս թևնոցը ևս մեկ անգամ կօգնի ընդգծել Ձեր անհատականությունն ու ոճը:

Van Gogh Tateossian® manchetknopen vierkant Korenveld

 

Այս ճարմանդի շնորհիվ Դուք ձեր կերպարը կդարձնեք ավելի յուրահատուկ: Ճարմանդնների դիզայնը ոգեշնչված է Վան Գոգի «Wheatfield with crows» ստեղծագորությանից: Վան Գոգին բնորոշ վրձնի հարվածները արված են լազերային փորագրությամբ: Այս ամենը ճարմանդին տալիս է լակոնիկ և հետաքրքիր տեսք:

Van Gogh Tateossian® cufflinks around Wheatfield

 

Այս կլոր ձևվածքով ճարմանդը ևս ոգեշնչված է Վան Գոգի «Wheatfield with crows» ստեղծագորությունից: ճարմանդը պատրաստված է ռոդիումապատ պողպատից և ավարտին է հասցված թափանցիկ ռեզինի միջոցով, ինչը ճարմանդին հաղորոդում է հարթ մակերևույթ:

 

մայիս 21, 2020 — Tateossian London