Ռոբերտի լավագույն խորհուրդները այս խառնաշփոթ իրավիճակին հարմարվելու համար
Լավագույն խորհուրդները տնից աշխատելու համար
Փորձեք հաստատել ռեժիմ և հետևել դրան: Երկար ժամանակ նույն գործին հատկացնելը շատ հեշտ է` լինի դա էլեկտրոնային հասցեներին պատասխանելը կամ Netflix- ում կինոշարքի դիտումը: Ես գտնում եմ, որ ինձ համար օգտակար է ունենալ բազմաբնույթ առաջադրանքներով լի գրաֆիկ, որը ներառում է առավոտյան արթնանալու պահից մինչև գիշերային քուն մտնելը:
Լավագույն ծրագրերը` ընկերների/ ընտանիքի հետ շփվելու համար
Հաղորդակցման իմ սիրելի տարբերակներից մեկը WhatsApp-ն է և երբեմն Facetime-ը: Ես տարբեր երկրներում ապրող ընկերներիս հետ խմբային զրույց բացեցի /group chat/ հենց այն պահին, երբ հայտարարվեց համատարած մեկուսացում: Դա հիանալի միջոց է ընկերներից խորհուրդներ ստանալու համար՝ թե՛ կապված ստեղծված իրավիճակի հետ, թե՛ կապի մեջ մնալու համար: Այս հանգստյան օրերին ես առաջին անգամ Zoom- ն օգտագործեցի` կապվելով տարբեր 3 մայրցամաքներում ապրող ընկերներիս հետ, քանի որ մենք քննարկում էինք ներկայիս ստատուս-քվոն:
Լավագույն կինոշարքը
Նորմալ պայմաններում հեռուստացույց չեմ դիտում: Ես դիտում եմ միայն Netflix- ի կինոշարքերը և դեռևս իմ նախընտրածներից մեկը The Crown- ն է: Այժմ ես հետևում եմ Սեռական դաստիարակություն կինոշարքին, որը ինձ դուր է գալիս , և միաժամանակ Շիթի Creek- ը, որը բավական ծիծաղելի է: Ես անհամբերությամբ սպասում եմ Game of Thrones կինոշարքի դիտելուն, որը բաց եմ թողել:
Լավագույն գիրքը
Ես նոր եմ ավարտել Հարուկի Մուրակամիի Նորվեգիական անտառը, քանի որ ես սիրում եմ ամեն ինչ կապված Ճապոնիայի հետ և այժմ կարդում եմ HBR- ի «Կառավարիր ինքդ քեզ» գիրքը, որը հատկապես օգտակար է այս օրերին:
Լավագույն երաժշտություն` ձեր տրամադրությունը բարձրացնելու համար
Կան տարբեր ներբեռնումներ և playlist- ներ Spotify- ից կան կամ կարող եք հետևել իմ երգացանկերին: Առավոտյան ես սիրում եմ լսել բարոկկո երաժշտություն, ինչպիսիք են ՝ «Morning Baroque & Classic by digitaliki» կամ «Հնագույն երաժշտության ակադեմիա/ Academy of Ancient Music»:
Աշխատելիս շատ հանգստացնող է « Peaceful Retreat»- ը:
Վազելիս կամ տանը մարզվելիս ես սիրում եմ լսել ավելի ռիթմիկ երաժշտություն, ինչպիսիք են `« Mayan Warrior Experience by Jose Pablo Anaya», «Burning Man 2020», «Burning Man Decompression by Eric Shoemaker», «South African House Music», ''Rufus du Sol'' կամ ''Trippy T by omerakacan'':
Ընթրելիս ջազ եմ վայելում, ինչպիսին է «Dinner Jazz Instrumental by Lucas London»:
Մեկուսացման մեջ կազմվածքը պահելու լավագույն միջոցը
Ես դեռ փորձում եմ բացահայտել դա, առայժմ ամեն երեկո 30 րոպեանոց վազք մայրամուտին՝ Venetian Causeway տեղանքով, որին հաջորդում են վարժություններ գորգի վրա՝ տուն վերադառնալուց հետո:
Լավագույնը հեշտ պատրաստվող կոկտեյլը ուրբաթ օրը հատուկ դարձնելու համար
Dirty vodka martinis միշտ իմ սիրած խմիչքն է եղել ... և հետզհետե կատարելագործում եմ այն պատրաստելու արվեստը: Հիմնական բաղադրիչները’ օղի, Վերմութ և ձիթապտուղ, ձիթապտղի աղաջուր:
Լավագույն տնային կերակուրը
Ամեն օր նոր բան եմ ստեղծում: Ես երջանիկ եմ ունենալ ընտանիք, որը սիրում է խոհարարություն, ուստի ես միշտ հեռախոսազրույց եմ ունենում մորս, հայրիկիս կամ եղբորս հետ՝ կապված այս կամ այն ուտելիքի բաղադրատոմսի հետ:
Ի՞նչի մասին է այս գլոբալ համաճարակը ձեզ ստիպել մտածել:
Դա ինձ ստիպեց անդրադառնալ իմ անցյալին և նաև իմ ներկա ապրելակերպին: Անցած 30 տարիների ընթացքում իմ կյանքը քաոտիկ էր `շաբաթական երկու կամ երեք քաղաք, ամենաշատը 4 գիշերվա քուն միևնույն անկողնում: Վերջին անգամ, երբ այդքան ժամանակ նույն տեղում էի, 9 տարեկան էի ու ապրում էի Լիբանանի գիշերօթիկ դպրոցում: Շատ տարօրինակ զգացողություն է անցած 20 օրերին անցկացնել նույն բնակարանում, որտեղ այցելության իմ ամենահեռավոր վայրը շուկան է ՝ 500 մետր հեռավորության վրա: Ես աշխատում եմ ամեն օր, և օրերս անհավատալիորեն հագեցած են օրվա սկզբից` առանց դադարի զանգեր և էլ-նամակներ ամբողջ աշխարհի իմ աշխատակիցների և հաճախորդների հետ: Միայն երեկոյան ես կարող եմ հանգստանալ:
(Առանձնացված. Ես երբեք չեմ գիտակցել, թե որքան ժամանակ է վատնում բնակարան մաքրելը, (չնայած ես կոկիկ եմ)), թե որքան ափսեներ և բաժակներ կարող է մեկ անձը կեղտոտել, ինչքան մարդ կարող է ուտել և ինչ քանակությամբ աղբ ստեղծել: Դա ապշեցուցիչ է… )
Իհարկե, ազատ ժամանակի արդյունքում մարդ պետք է մտածի հարցերի և թեմաների մասին, որոնք մենք սովորաբար շարունակում ենք ճնշած պահել մեր սովորական զբաղված առօրյայում: Էկզիստենցիալ հարցեր, ինչպիսիք են կյանքի իմաստը: Ի՞նչ է նշանակում այդ ամենը: Ո՞րն է նպատակը այն ամենի, ինչ մենք անում ենք: Ինչպե՞ս եմ ուզում ապրել իմ կյանքը: Որտե՞ղ եմ ուզում ապրել: Հարցեր, որոնք շարունակում են ինքն իրենց կրկնվել … ով գիտի, գուցե ես այս պատասխանները կունենամ համաճարակի ավարտին…: