Մենք գիտենք, որ կան մտավախություններ այն մասին, որ Կորոնավիրուսը երկար ժամանակ կարող է գոյատևել ծանր մակերևույթների վրա, այդ թվում’ զարդերի: Մենք չենք կարող անտեսել ձեռքերը ջրով կամ ախտահանման միջոցներով մանրակրկիտ լվանալու փաստը’ չմոռանալով սակայն այն ազդեցության մասին, որ լվացումն կարող է ունենալ Ձեր զարդերի վրա:

Առաջարկում ենք Ձեզ մեր լավագույն խորհուրդները, որոնք կօգնեն այս ժամանակահատվածում խնամել Ձեր զարդերը’ ապահովելով թե Ձեր անվտանգությունը, թե նրանց անթերի տեսքը:

Հանեք Ձեր զարդերը ձեռքերը լավանալիս կամ ախտահանիչ միջոցներ օգտագործելիս

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեր անվտանգության համար խորհուդ ենք տալիս ձեռքերը

լվանալիս հանել մատանիները, որպեսզի վստահ լինեք, որ չեք թողել հակամարմիններ և բակտերիաներ մատանիների տակ' ապահովելով ձեռքերի առավելագույն մաքրությունը: Սա վերաբերում է նաև ախտահանիչ միջոցներ օգտագործելուն: Բացի այդ, ախտահանիչ միջոցի մեջ պարունակվող քիմիական տարրերը կարող են վնասել Ձեր զարդերը: 

Մաքրեք Ձեր զարդերը կանոնավոր կերպով

Ցանկացած ռիսկ նվազեցնելու համար խորհուրդ ենք տալիս Ձեր զարդերը մաքրել սովորականից ավելի հաճախ: Դրանք պետք է նաև մաքրվեն օճառի կամ ախտահանող ցանկացած քիմիական նյութի հետ շփումից հետո, եթե ձեռքերը լվանալիս չեք հանել դրանք: 

Արծաթից և ոսկուց զարդերի խմանք

Արծաթից և ոսկուց զարդերը կարելի է մաքրել տաք ջրի մեջ' զարդերը լվանալու հատուկ հեղուկով կամ քիչ քանակությամբ այլ մաքրող հեղուկով: Կարելի է նաև օգտագործել ատամի խոզանակ՝ թեթև հպումով մաքրելով զարդի մակերեսը, եթե այն ունի որոշակի դժվար անցանելի տեղեր: Որոշ բնական քարեր կարելի է մաքրել նույն ձևով: Դրանք են' ադամանդները, սափֆիրները և ռուբինը: Սակայն ավելի փափուկ քարերը, ինչպիսիք են մարգարիտները և օրգանական լավան, նման կերպ մաքրել չի կարելի: Դրանք անհրաժեշտ է մաքրել փափուկ և մաքուր կտորով:

Ոսկեպատ զարդերի խմանք

Ոսկեպատ զարդերը ունեն դեղին կամ վարդագույն ոսկով պատված մակերես: Որպեսզի ոսկեպատ մակերեսը երկար պահպանի իր տեսքը, խորհուրդ ենք տալիս չօգտագործել խոզանակ: Օճառաջրով լվացեք դրանք տաք ջրի մեջ, ախտահանեք և ապա դրեք չորացման փափուկ կտորի վրա՝ զերծ պահելով քերծվածքներից:

Պողպատից զարդերի խմանք

Պողպատից զարդերը կարելի է մաքրել նույն ձևով, ինչպես արծաթը և ոսկին՝ տաք ջրի մեջ ավելացնելով զարդերը լվանալու հատուկ հեղուկ կամ քիչ քանակությամբ այլ մաքրող հեղուկ:

Կաշվից զարդերի խմանք

Կաշվից թևնոցները չպետք է հաղորդակցվեն ջրի կամ զարդերը լվանալու հեղուկի հետ: Դուք կարող եք մաքրել փականը զարդերը լվանալու հեղուկով, իսկ կաշին՝ խոնավ կտորով: Կարելի է նաև օգտագործել մանկական խոնավ անձեռոցիկ: 


Հուսով ենք Ձեր զարդերը Ձեզ ստիպում են ժպտալ այս դժվար ժամանակներում, իսկ Tateossian ապրանքանիշի Ձեր սիրելի աքսեսուարներն օգնում են Ձեզ պահպանել դրական լիցքեր' անգամ մնալով տանը:

Խնամեք Ձեզ, կանոնավոր կերպով լվացեք ձեռքերը և ախտահանեք Ձեր զարդերը:

 

 

մայիս 05, 2020 — Tateossian London