Գրիչն արդեն վաղուց դադարել է լինել զուտ գրենական պիտույք ։ Այն դարձել է անհատական կերպարի մի մաս, որն ընդգծում է տիրոջ ոճն ու սոցիալական դիրքը։

  Գրիչ նվիրելը նույնպես իր մեջ կրում է ուրույն գաղափարախոսություն։ Գրիչ նվիրելիս Դուք նոր հասցեատիրոջը մաղթում եք աշխատանքային բարեկցություն, խելացի մտքեր և բազում թարմ գաղափարներ, հատկապես, եթե գրիչն ունի յուրահատուկ տեսք և ընտրված  է կերպարին համապատասխան։ 

   

 

  Ներկայացնում ենք գրիչ նվիրելու մի քանի առիթ՝

1․ Նոր պաշտոն, որի դեպքում խորհուրդ ենք տալիս նվիրել ավելի դասական և չպարտադրող տեսք ունեցեղ գրիչներ։

2․Ուսման ավարտ: Հիանալի գաղափար է նվիրել Tateossian—ի ոսկեծայր գրիչներից։ Դրանով Դուք կիմաստավորեք նրա' նոր ուղի և բարձունքներ հասնելու ձգտումը։

 

3․Մասնագիտական տոն։ Կարծում ենք այս յուրօրինակ դիզայնով Corto Ribbon գրիչը նրան յուրաքանչյուր անգամ  կհիշեցնի օրվա խորհրդի մասին։

4․ Այլ հիշարժան օր կամ առիթ։ Այս պարագայում հինալի գաղափար է անհատկանացված գրիչը, երբ գրիչի վրա հնարավոր է փորագրություն անել՝ կապված առիթի հետ։

 

 

 

February 16, 2021 — Tateossian London